Ժամկետային զինծառայողը Nissan X-Trail-ով բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմանում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել տան քարե պարսպին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ ու իրականացրել են հերթապահություն, մինչև բեռնատարի բենզաբակից պարունակության պարպումը։
Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ի վարորդը ժամկետային զինծառայող է, որն օրինական արձակուրդի մեջ է եղել։ Պարեկային ծառայությունը պարզում է MAN-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ստացված այն տեղեկությունը որ ևս մեկ ավտոմեքենա է վնասվել ու այդ վնասված մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ երբ Nissan-ը բախվել է MAN բեռնատարին, վարորդը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից ու տեղում տպավորություն է ստեղծվել, որ կատարվել է վրաերթ։