Աշխարհ

15.04.2024 18:10


Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից փրկված կտավները հանրային ցուցադրության կհանվեն

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից փրկված կտավները հանրային ցուցադրության կհանվեն

2019 թվականի ապրիլի 15-ին, երբ կրակը, որն ընդգրկել էր Փարիզի Աստվածամոր տաճարը, երեկոյան երկինք էր մղվում, եղավ մի պահ, երբ ամեն ինչ կորած էր թվում:

Հրշեջները կանխեցին կրակի զանգակատներ հասնելը, որոնց փլուզումը, գրեթե անկասկած, կհանգեցներ ճակատամասի փլուզման, ինչպես նաև զանգերի, Մեծ երգեհոնի և փարիզյան հուշարձանի ապակենախշ պատուհանների ոչնչացմանը, գրում է The Observer-ը։

Հրդեհի ժամանակ պահպանվել են տասնյակ գանձեր, այդ թվում՝ արվեստի գործեր, հնագույն գրքեր և մասունքներ, որոնք փրկվել են ծայրահեղ պայմաններում, երբ դրանք դուրս բերելու համար հրշեջների, ոստիկանության և քաղաքային խորհրդի աշխատակիցների խումբ է ստեղծվել:

Շաբաթներ անց, հրդեհի, ծխի և ջրի պատճառով հասցված վնասը գնահատելուց հետո, տաճարից դուրս է բերվել 17-րդ դարի կրոնական կտավների եզակի հավաքածու՝ խոնավ, բայց հիմնականում չվնասված: 13 նկարը, որոնք 76 մեծ յուղաներկ կտավների շարքից են՝ նկարված Ֆրանսիայի լավագույն նկարիչների կողմից 1630-1707 թվականներին, կախված էին եղել տաճարի թույլ լուսավորված կողային միջանցքներում, որոնք այցելուները հաճախ չէին նկատում։

Այժմ դրանք հանրային ցուցադրության կհանվեն Mobilier National-ի՝ Ֆրանսիայի պատմական օբյեկտների պահպանման համար պատասխանատու մշակութային հաստատության, փորձագետների կողմից վերականգնումից հետո, նախքան դեկտեմբերին նախատեսված վերաբացումից առաջ Աստվածամոր տաճար վերադարձվելը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը