8-րդ դարի ճգնավայրը որոնող հնագետները պատահաբար նախապատմական հենջ են հայտնաբերել
Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արևելյան Անգլիայում սկզբնապես անգլո-սաքսոնական ճգնավայրի առկայության հետքը գտնելու նպատակով պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոնումենտալ նախապատմական հենջ՝ ուղղաձիգ կանգնած քարերից բաղկացած շրջանաձև հուշարձան:
Ենթադրվում է, որ այս վայրում, որը հայտնի է որպես Էնչըրչ-Չըրչ-Ֆիլդ և գտնվում է Լինքոլնշիրի Քրոուլենդյան աբբայության մոտ, ուշ նեոլիթի և վաղ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. 2900-1600) հենջի ստեղծումից մինչև 15-րդ դարը, պարբերաբար ծիսակարգեր են իրականացվել։
Հատկանշական է, որ հենջի ներսում հնագետները հայտնաբերել են մարդկանց բնակության ապացույցներ, որոնք թվագրվում են մոտ յոթերորդ դարով (ներառյալ խեցեղեն, երկու ոսկրե սանր և խմելու էլիտար անոթների ապակու բեկորներ), երբ Անգլիան գտնվում էր անգլո-սաքսոնական տիրապետության տակ:
Պեղումները ցույց են տվել, որ միջնաբրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. 1600-1200 թթ.) հենջը վերածվել է փայտե շրջանի և շրջապատված է եղել հուղարկավորման բլուրներով։ Այնուհետև այն մի քանի դար լքված է եղել, սակայն նախապատմական հողագործական աշխատանքների նմուշները դրոշմված են մնացել հողում, ասվում է Journal of Field Archaeology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Գիտնականները պատահաբար են հայտնաբերել հենջը, երբ որոնում էին ութերորդ դարի ճգնարանը, որը, ենթադրաբար, այդ տարածքում է եղել:

Աղբյուրը՝ news.am