Աշխարհ

15.04.2024 21:12


Գանձ որոնողները Դանիայի դաշտերից մեկում հայտնաբերել են «Ալեքսանդր Մեծի» հնագույն բրոնզե դիմանկարը

Գանձ որոնողները Դանիայի դաշտերից մեկում հայտնաբերել են «Ալեքսանդր Մեծի» հնագույն բրոնզե դիմանկարը

Գանձ որոնողներ Ֆին Իբսենը և Լարս Դանիելսենը Զելանդիա կղզում գտնվող Ռինգստեդ դանիական փոքր քաղաքի դաշտում մետաղաորս սարքի օգնությամբ հայտնաբերել են հին բրոնզե սկավառակ՝ դիմանկարով, որը հիշեցնում է Ալեքսանդր Մակեդոնացու պատկերը, տեղեկացնում է դանիական TV2 Øst հեռուստաալիքը։

Փոքր կլոր սկավառակի դիմային մասում պատկերված էր ալիքավոր մազերով և եղջյուրներով պսակված գլխով տղամարդ։

Գտածոն տարվել է թանգարան, որտեղ հնագետ Ֆրիրկ Օլդենբուրգերն այն ավելի մանրամասն է ուսումնասիրել, հայտնել են թանգարանից։

Օլդենբուրգերի կարծիքով, գանձ որոնողների հայտնաբերած սկավառակի վրա անհերքելիորեն Ալեքսանդր Մակեդոնացին է պատկերված։

Թանգարանից հայտնել են, որ սկավառակը թվագրվում է մ․թ․ մոտ 200 թվականով։

Հնագետները վստահ չեն, թե ինչի վրա կարող էր ամրացված լինել նոր հայտնաբերված սկավառակը, սակայն, ըստ նրանց, դա հավանաբար սուրը գոտուն ամրացնելուն է ծառայել։

Ըստ հնագետների՝ կապար պարունակող բրոնզի համաձուլվածքը նույնն է, ինչ հռոմեացիների կողմից օգտագործվող ձուլվածքները, ուստի միանգամայն հնարավոր է, որ այն պատրաստել են հռոմեացիները կամ գերմանացիները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը