Չեմ սիրում դաջվածքներ և չէի անի տատու սկուդետոյի առիթով․ Մխիթարյան
Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի հնարավոր չեմպիոնության առիթով դաջվածք անելու մտադրություն չունի։
«Չեմ սիրում դաջվածքներ և չէի անի տատու սկուդետոյի առիթով։ Եթե դառնամ չեմպիոն, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Այդքանը բավարար է»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է Inter Xtra-ն։
Իտալիայի առաջնության 32 տուրից հետո «Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն «Ինտերի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։

Աղբյուրը՝ sport.news.am