Աշխարհ

15.04.2024 15:41


Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել

Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԻԱ Նովոստի գործակալությունից:

«Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու նրա թիմին ցուցաբերեն լիակատար աջակցություն և աշխատեն նրանց հետ՝ հանուն Սինգապուրի լուսավոր ապագայի»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Լի Սյանլունը։

Այս խորագրի վերջին նյութերը