Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում` «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ (տեսանյութ)
Վրաստանի խորհրդարանում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ:
«Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ելույթի ժամանակ հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեի վրա։
Այդ պահին, երբ Մդինարաձեն «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլիի հետ վիճում էր աղմկահարույց նախագծի շուրջ, Էլիսաշվիլին մոտեցել է ամբիոնի մոտ կանգնած պատգամավորին և բռունցքով հարվածել նրա գլխին։
Դրանից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել:
Ընդդիմությունը դեմ է օրենքի ընդունմանը` պնդելով, որ դա կհանգեցնի ԵՄ-ից Վրաստանի հեռվացմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի խորհրդարանը անվտանգության «դեղին մակարդակ» է սահմանել, քանի որ այսօր իրավական հարցերի հանձնաժողովում սկսվել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագծի քննարկումը:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով հանրահավաք է ընթացել խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, ևս մեկը հայտարարված է ժամը 19։00-ին։
Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:
Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։ Անցյալ տարի նա աջակցել է բողոքի ակցիաներին, երբ առաջին անգամ փորձ է արվել ընդունել օրենքը:

Աղբյուրը՝ tert.am