Աշխարհ

16.04.2024 11:47


Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ շնորհակալություն հայտնելով «Չեխոսլովակիայի» ժողովրդին

Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ շնորհակալություն հայտնելով «Չեխոսլովակիայի» ժողովրդին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել լրագրողների ներկայությամբ՝ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային՝ շնորհակալություն հայտնելով «Չեխոսլովակիայի ժողովրդի» կողմից Ուկրաինային աջակցության համար։

«Չեմ կարող արտահայտել, թե որքան ենք մենք գնահատում ձեր պարզությունը և Չեխոսլովակիայի ժողովրդի աջակցությունը»,-ասել է Բայդենը Վաշինգտոնում գտնվող Չեխիայի վարչապետի հետ հանդիպմանը։

Դրանից անմիջապես հետո ԱՄՆ առաջնորդը շտապել է ինքն իրեն ուղղել՝ պարզաբանելով, որ նկատի ունի «Չեխիան»:

Չեխոսլովակիան գոյություն է ունեցել 1918-1939 և 1945-1992 թվականների միջև։ 1918 թվականին այն հայտարարել է անկախությունն Ավստրո-Հունգարիայից։ 1939-1945 թվականներին տարածքում իշխում էր նացիստական Գերմանիան, իսկ 1945-1990 թթ. միջև այն պատկանում էր Սոցիալիստական Ճամբարին։ 1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիան խաղաղաբար բաժանվել է երկու անկախ պետության՝ Չեխիայի և Սլովակիայի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը