Աշխարհ

17.04.2024 20:50


Մալագայի ֆուտբոլիստը 50 եվրո է խնդրել երկրպագուից՝ մարզաշապիկի համար

Մալագայի ֆուտբոլիստը 50 եվրո է խնդրել երկրպագուից՝ մարզաշապիկի համար

Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մալագայի» կիսապաշտպան Դանի Լորենցոն 50 եվրո է խնդրել երկրպագուից, ով ցանկացել է ստանալ իր մարզաշապիկը այս մրցաշարի 32-րդ տուրի «Ատլետիկո Բ»-ի հետ խաղից հետո (0-1): Այս մասին հայտնում է Մալագայի Diario Sur հրատարակությունը։

Հաղորդվում է, որ խաղից հետո Լորենցոն նախ մոտեցել է տրիբունային՝ իր երախտագիտությունը հայտնելու երկրպագուներին, ինչպես նաև լուսանկարվել նրանց հետ։ Հետո եղավ մի դրվագ, որտեղ նա մարզաշապիկը փոխանակել է 50 եվրոյով։

«Մարդիկ պետք է հասկանան, որ մենք խաղում ենք երրորդ դիվիզիոնում, մենք միլիոնատեր չենք և ունենք սահմանափակ թվով մարզաշապիկներ, որոնք կարող ենք հանձնել: Ես արդեն գերազանցել եմ ինձ համար նախատեսված սահմանը։

Այդ պատճառով, ամեն ավել մարզաշապիկի դիմաց, որը մենք տալիս ենք երկրպագուներին, ակումբը մեզանից գումար է գանձում։ Այս մասին ասացի տրիբունաներում գտնվող երկրպագուին, իսկ հետո նա ինձ 50 եվրո տվեց»,-Լորենցոյի խոսքերն է մեջբերում Diario Sur-ը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը