93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Այսպես․ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, վերջինիս գտել է անկողնում մահացած վիճակում, գլխին՝ արյան հետքերով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված վարութային և ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ տարեց կնոջ առերևույթ սպանությունը կատարել է վերջինիս համագյուղացին՝ նրա տուն ներխուժելու հանգամանքը թաքցնելու նպատակով։
Մասնավորապես, 24-ամյա երիտասարդը 2023թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է նախկին ընկերուհու տուն ու թակել լուսամուտը։
Սակայն, տեսնելով, որ տանտերերն իրեն նկատել են, վազելով հասել է հարևանությամբ գտնվող տուն, կոտրել պատուհանի ապակին ու, խախտելով 93-ամյա կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը՝ պատուհանով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:
Այնտեղ գտնվելու ընթացքում երիտասարդը մտել է տանտիրուհու ննջասենյակ, որտեղ էլ կինն իրեն նկատել է, ինչից հետո իր կողմից նրա բնակարան ապօրինի մուտք գործելը թաքցնելու նպատակով, կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխի և դեմքի շրջաններին՝ նրան պատճառելով մահացու վնասվածքներ։
Բացի այդ, իր կողմից հասցված վնասվածքների հետևանքով անօգնական վիճակում գտնվող կնոջ կամքն անտեսելով, երիտասարդը նախքան նրա մահանալը, վերջինիս նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ։ Այնուհետև, գողացել է տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսներն ու հեռացել:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ագարակի 24-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ 207-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 198-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։