ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության և մարդու իրավունքների հարց է, այլև էական է տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման խթանման համար. Արմեն Գևորգյան (տեսանյութ)
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:
«Պարո՛ն նախագահ,
Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի և իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի միջև: Ինքնորոշման և դրա կիրառման նկատմամբ նման կանխակալ մոտեցումները դարձել են մայրցամաքում անկայունության հիմնական աղբյուրներից մեկը: Միջազգային կարգի ու արդարության հիմք լինելու փոխարեն այն դարձել է աշխարհաքաղաքական տեղաշարժերի բութ գործիք:
Ե՛վ Կոսովոն, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը 1990-ականների սկզբին հավասարապես լեգիտիմ գոյության իրավունք ունեին. նախկինում նրանք ինքնավար միավորներ էին սոցիալիստական հանրապետությունների կազմում:
Ներկայիս իրավիճակի ամբողջ անհեթեթությունը նրանում է, որ ամբողջատիրական Խորհրդային Միության մաս լինելով՝ Լեռնային Ղարաբաղն ուներ ինքնավար կարգավիճակ և ինքնակառավարում, մինչդեռ ժողովրդավարության դարաշրջանում և առավել լայն եվրոպական շրջանակում այն մնաց չճանաչված, իսկ նրա բնիկ ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց սեփական հայրենի հողերից:
Մինչդեռ կանխակալ մոտեցումներն ու երկակի ստանդարտները միջազգային հարաբերություններում խորացնում են քաոսն ու անորոշությունը, խթանում ավտորիտար միտումները և նվազեցնում ժողովրդավարական չափանիշները:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք՝ հայերս, կարիք կունենանք շատ բաներ վերսկսելու և նորովի մեկնարկելու: Առաջին հերթին մենք պետք է եվրոպական նոր և ապագա քաղաքական էլիտաներին պատմենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատների մասին և զուգահեռներ տանենք Կոսովոյի դեպքի հետ:
Կոսովոյի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կարող է Լեռնային Ղարաբաղի հայերին սեփական պատմական հայրենիքում ապագա ունենալու հույս ներշնչել:
Եթե Եվրոպան այսօր ուժեղ կամք դրսևորի Կոսովոյի անկախության պաշտպանության նոր շրջանակ ընդունելու հարցում, ապա, կարծում եմ, նույն Եվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի պատմական հայրենիք հայերի միասնական վերադարձին: Եվրոպայի խորհուրդը պետք է միանա Եվրոպական խորհրդարանի ջանքերին, որպեսզի օգնի նրանց միջազգային անվտանգության ամուր երաշխիքների ներքո իրենց քաղաքական ապագան հստակեցնելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու հարցում: Հուսով եմ, որ Եվրոպայի խորհուրդը, ամրապնդելով Կոսովոյի անկախությունը, կարող է նաև վերահաստատել իր հանձնառությունը հիմնարար քաղաքական իրավունքների պաշտպանության ու պահպանման անկանխակալ մոտեցման հարցում:
ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության և մարդու իրավունքների հարց է, այլև էական է տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման խթանման համար: Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, և այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի»,- ասել է Արմեն Գևորգյանը: