Լրահոս

18.04.2024 13:57


Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը