Լրահոս

18.04.2024 14:50


Կոտայքի մարզում ավտոմեքենա է շրջվել. տուժածներից մեկը մահացել է

Կոտայքի մարզում ավտոմեքենա է շրջվել. տուժածներից մեկը մահացել է

Կոտայքի մարզում` Արգել-Կարենիս ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 08։48-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևան և Աբովյան քաղաքների բժշկական կենտրոններ․ հոսպիտալացման ճանապարհին գրանցվել է ուղևորի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը