Աշխարհ

19.04.2024 08:33


Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը (լուսանկար)

Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը (լուսանկար)

Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։

Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։

«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։

Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։

Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,–նշված է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը