Աշխարհ

19.04.2024 07:19


Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել

Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով, պարզապես ապշեցուցիչ են:

«Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից և այժմ հայտնվել է սովի սպառնալիքի տակ: Ռաֆահում իսրայելական գործողությունը կվատթարացնի այս հումանիտար աղետը»,-ընդգծել է Անտոնիո Գուտերեշը։

Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումը զգալիորեն կթուլացնի լարվածությունը ամբողջ տարածաշրջանում:

«Կրկնում եմ՝ անհապաղ մարդասիրական հրադադարի և Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման մասին իմ կոչը»,-շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը