Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ
Վաղ առավոտից իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Իրանին, պայթյուններ են լսվել Սպահանի օդանավակայանի և ռազմաօդային բազայի տարածքում։Իրանի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել, հայտնում է IRNA պետական գործակալությունը։ Հաղորդվում է, որ Իրանի տարածքում հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։
«Երեք պայթյուն է լսվել Սպահանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի մոտ: ՀՕՊ-ը պատասխանել է մի օբյեկտի, որը, ենթադրաբար, փոքր անօդաչու թռչող սարք էր»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
ՀՕՊ ուժերի աշխատանքի կադրերը հրապարակել է Mehr գործակալությունը։
Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյայի, գրում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության հետևանք են։
Իսրայելի հարվածը Իրանի տարածքին սահմանափակ է եղել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտները գտնվում են Սպահանում. իրանական լրատվամիջոցները գրում են, որ դրանք բոլորն էլ լիովին անվտանգ են։
CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը մտադիր չէր հարձակվել միջուկային օբյեկտների վրա։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը նախօրեին տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին։
Նշվում է, որ իշխանությունները անորոշ ժամկետով չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։
Ըստ ԶԼՄ-ների՝ գրեթե միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում և Իրաքում։
Հիշեցնենք` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված էր հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման:
Իրանական հարձակման մեջ, տարբեր տվյալներով, օգտագործվել են մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed կամիկաձե ԱԹՍ-ներ, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» գերձայնային հրթիռներ:
Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ
Վաղ առավոտից իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Իրանին, պայթյուններ են լսվել Սպահանի օդանավակայանի և ռազմաօդային բազայի տարածքում։ Իրանի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել, հայտնում է IRNA պետական գործակալությունը։ Հաղորդվում է, որ Իրանի տարածքում հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։