Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր և Դևիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում և բացահայտել ամուսնու՝ Դևիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։
50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։
Վիկտորյան նշել է, որ Դևիդը ոգեշնչում է իրեն, և խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
«Ամուսինս ինձ ոգեշնչում է։ Արդյո՞ք մենք նման ենք Netflix-ի վավերագրական ֆիլմի զույգին: Այո՛։ Մենք սիրում ենք զվարճանալ, շփվել, պարել, խմել և ծիծաղել միմյանց վրա: Սա այն է, ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար: Ես շատ եմ հավատում ծիծաղին, ընտանիքին և ընկերությանը: Ես հասկանում եմ, որ մենք օրինակ ենք դարձել։ Մարդիկ սիրում են տեսնել հարաբերություններ, որոնք հարատև են լինում»,-ասել է նա:
Netflix-ի վավերագրական ֆիլմում, թերևս, ամենահիշարժան դրվագը այն դեպքն էր, որտեղ Վիկտորյան ասում է, որ ինքը «աշխատանքային դասից է», իսկ Դևիդը ընդհատում է նրան և հիշեցնում, որ հայրը նրան դպրոց է տարել Ռոլս Ռոյսով: Դա առաջացրել է հեռուստադիտողների բուռն արձագանքն ու բազմաթիվ մեմերի առիթ դարձել:
Բայց ELLE-ի հետ զրույցում նա պնդել է, որ ինքը «բամբակի մեջ չի ծնվել»: «Մենք երկուսս էլ նույն արժեքներն ենք կիսում: Մենք նույն ծագումն ունենք։ Մեր ընտանիքները քրտնաջան աշխատել են մեզ մեծացնելու համար։ Հայրս փող է աշխատել, հետո սնանկացել։ Ո՛չ ես, ո՛չ Դևիդը բամբակի մեջ չենք ծնվել։ Մեզ մոտ ամեն ինչ հավասար է՝ սկսած տան գործերից, վերջացրած երեխաների խնամքով»,-նշել է նա։

Աղբյուրը՝ style.news.am