«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը (տեսանյութ)
Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի նոր թիզերը։ Սերիալը Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպի ադապտացիան է. պրեմիերան կկայանա այս տարվա վերջին։
Պատմությունը, որը ընդգրկում է մի քանի սերունդ, պատմում է Բուենդիա ընտանիքի և առասպելական Մակոնդո քաղաքի հիմնադրման մասին:
Իսպանալեզու սերիալը նկարահանվել է Կոլումբիայում՝ Գարսիա Մարկեսի ընտանիքի աջակցությամբ, որի հայտնի վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 40 լեզուներով։
Netflix-ն ավելի վաղ հրապարակել էր սերիալի կարճ թիզերը, սակայն նորը բացահայտում է շատ ավելին։
Նոր տեսահոլովակում երևում է, թե ինչպես է Աուրելիանո Բաբիլոնիան կարդում Մելկիադեսի առասպելական օրագիրը, այնուհետև հեռուստադիտողներին «տեղափոխում է» Մակոնդո, որտեղ նա տեսնում է գնդապետ Աուրելիանո Բուենդիային՝ կանգնած գնդակահարության ջոկատի առջև, և հիշում է այն օրը, երբ հայրն իրեն տարել էր սառույցի որոնումների:
2019 թվականին հայտնի դարձավ, որ Netflix-ը ձեռք է բերել գրքի ադապտացիայի իրավունք։
Շարքը ստեղծել են Խոսե Ռիվերան, Նատալյա Սանտան, Կամիլա Բրյուգեսը, Մարիա Կամիլա Արիասը և Ալբատրոս Գոնսալեսը։
Netflix-ն ասել է, որ դա «մինչ օրս Լատինական Ամերիկայի ամենահավակնոտ նախագծերից մեկն է, որը կյանքի է կոչվել Կոլումբիայի և Լատինական Ամերիկայի ամենատաղանդավոր արտիստների կողմից»:

Աղբյուրը՝ style.news.am