Լրահոս

20.04.2024 11:35


Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով

Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով

Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի տանիքի թիթեղը քամուց պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (5 քմ):

Ապրիլի 19-ին, ժամը 17։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/19 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը