Լրահոս

20.04.2024 17:44


Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում. օպերատիվ են գործել հրշեջները

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում. օպերատիվ են գործել հրշեջները

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Միքայելյան վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանած հրշեջները մարել են մեքենայում առաջացած հրդեհը։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դեպքի վայրից պետք է հեռացվի ավտոքարշակի միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը