Լրահոս

21.04.2024 08:56


Ավանում տղան կտրել է մոր վիզը, հետո գնացել ու նետվել Կիևյան կամրջից

Ավանում տղան կտրել է մոր վիզը, հետո գնացել ու նետվել Կիևյան կամրջից

Ապրիլի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, որը Ավանում սպանված կնոջ որդին է։

Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։

Այս խորագրի վերջին նյութերը