Լրահոս

21.04.2024 08:02


Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է

Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է

Ապրիլի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes ClS 53» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Mercedes ClS 53»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով ցուցանակը, իսկ «Opel»-ի շարժիչը պոկվել ու շպրտվել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը