Չինացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ կարմիր քաջվարդից ադամանդ են ստեղծել
Չինացի գիտնականները 3 կարատանոց ադամանդ են ստեղծել բացառապես կարմիր քաջվարդից (պիոն) ստացված ածխածնային տարրերից։ Իր տեսակի մեջ առաջին ադամանդը ներկայացվել է Չինաստանի Հենան նահանգի Լուոյանգ քաղաքում, գրում է odditycentral.com-ը:
Այն Luoyang National Peony Garden-ին (քաղաքի քաջվարդների այգին) նվիրաբերել է Luoyang Time Promise Co. ընկերությունը, որը մասնագիտացած է արհեստական ադամանդների արտադրության ոլորտում: Անցյալ ամսվա վերջին քաղաքի քաջվարդների այգին համաձայնել է ադամանդագործական ընկերությանը մատակարարել եզակի ադամանդի ստեղծման համար անհրաժեշտ ծաղիկները:
«Ադամանդը գնահատվում է 300 000 յուան։ Այն ստեղծվել է քաջվարդներից՝ օգտագործելով մեր կենսագենիկ ածխածնի արդյունահանման տեխնոլոգիան, որի շրջանակում այն ենթարկվում է բարձր ջերմային մշակման և ճնշման, այնուհետև մշակվում է»,-ասել է Luoyang Time Promise Co-ի գործադիր տնօրեն Վան Ջինգը:
Քաջվարդից ստացված ածխածնային տարրերն ադամանդի վերածելու տեխնոլոգիան բավականին բարդ է. ածխածնային տարրերն արդյունահանվում են հատուկ նախագծված սարքում, որը կոտրում է քիմիական կապերն արդյունահանված ածխածնի ատոմների միջև: Այնուհետև այդ տարրերը վերամիավորվում են ադամանդի կառուցվածքի մեջ և ձևավորվում է իրական ադամանդը:

Աղբյուրը` tert.am