Աշխարհ

21.04.2024 15:45


Չորս ֆուտբոլիստ ամռանը կլքի «Յուվենտուս»-ը

Չորս ֆուտբոլիստ ամռանը կլքի «Յուվենտուս»-ը

Առաջիկա ամռանը Թուրինի «Յուվենտուս»-ը կլքի միանգամից չորս ֆուտբոլիստ, հայտնում է Tuttosport-ը։ Թիմը կլքի 33-ամյա պաշտպան Ալեքս Սանդրոն, որի պայմանագիրը մոտենում է ավարտին և չի երկարաձգվի։ Բյանկոներիների շարքերը կլքի նաև կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որը հնարավոր է վերադառնա գերմանական Բունդեսլիգա։ Կհեռանա նաև հարձակվող Արկադիուշ Միլիկը։ Բացի այդ, «Ծեր սենյորան» կբաժանվի նաև Մոյզե Քինից,

«Յուվենտուս»-ը 33 տուրից հետո 64 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդն է: Երեքշաբթի Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կանցկացնի Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Լացիոյի» հետ (առաջին հանդիպման արդյունքը՝ 2-0 հօգուտ թուրինցիների)։

Աղբյուրը` Armsport-ը։

Այս խորագրի վերջին նյութերը