Աշխարհ

22.04.2024 18:19


Բրիտանացի ամուսիններն իրենց տան զուգարանակոնքի հետևում 700-ամյա քարե գարգոիլ են հայտնաբերել

Բրիտանացի ամուսիններն իրենց տան զուգարանակոնքի հետևում 700-ամյա քարե գարգոիլ են հայտնաբերել

Բրիտանացի ամունական զույգը զգացել է ամեն մի երեխայի ամենասարսափելի մղձավանջը, երբ 700-ամյա իրենց տան զուգարանակոնքի հետևում գոթական գարգոիլ է հայտնաբերել, գրում է South West News Service-ը։

«Ես չէի կարողանում հավատալ դրան։ Կանչեցի կնոջս և ասացի. «Ես մի բան եմ գտել»,-պատմել է կիբերանվտանգության աշխատակից, 41-ամյա Ռորի Ֆորսթերը South West News Service-ին՝ հայտնելով տպավորիչ գտածոյի մասին:

Ֆորսթերի հրապարակած լուսանկարներում պատկերված է բերանի փոխարեն անցքով և դիվային դեմքով քարե սատանա, որը կարող էր զարդարել Դրակուլայի ամրոցի դուռը:

Նա և իր կինը՝ 40-ամյա Թրեյսին, որը գեղեցկության սրահի սեփականատեր է, այս հայտնագործությունն արել են ապրիլի սկզբին՝ Լինքոլնում գտնվող 12 սենյականոց տուն տեղափոխվելուց ավելի քան մեկ ամիս անց:

Հայտնի է, որ տարածքը պատկանել է Լինքոլնի մայր տաճարին և ենթադրվում է, որ այն նախկին առաջնորդական տեղապահի նստավայրն է եղել:

Առանձնատան չափսերի և վերջերս տեղափոխվելու պատճառով զույգը դեռ հնարավորություն չէր ունեցել մանրակրկիտ զննել տունը։

Իրականում հայտնագործությունը պատահաբար է տեղի ունեցել, երբ Ռորին, կնոջ խնդրանքով, դժկամությամբ գնացել էր լոգարանը մաքրելու:

«Զուգարանի գոբլինի» էությունը բացահայտելու հույսով՝ զույգը դիմեց սոցիալական ցանցերին: Շատերը հայտարարեցին, որ քանդակը պաշտամունքային գործունեության վկայություն է։

Ի վերջո, նրանք Լինքոլնի տաճարի մասնագետներից իմացան, որ փորագրված նմուշը իրականում դեռևս 14-րդ դարում կառուցված ջրահեռացման համակարգի մի մասն է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը