Հնդկաստանում այրվում է աշխարհի խոշորագույն աղբանոցներից մեկը
Կիրակի երեկոյան Դելիի Ղազիպուրի աղբավայրում զանգվածային հրդեհ է բռնկվել, և ջանքեր են գործադրվում հրդեհը մարելու համար։ Աղբավայրը համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը.2019 թվականին Ղազիպուրում աղբավայրի բարձրությունը 65 մետր էր։
Ինչպես գրում է The Hindustan Times-ը, Ղազիպուրի աղբավայրում հրդեհը բռնկվել է կիրակի երեկոյան ժամը 18-ի սահմաններում, և ինտենսիվ հրդեհի պատճառով դեպքի վայր են մեկնել տասնյակ հրշեջ մեքենաներ:
Դելիի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նարեշ Կումարը ANI-ին ասել է, որ աղբավայրում բռնկված հրդեհը առաջացել է աղբավայրում առաջացած գազի պատճառով:
Հրդեհը քաղաքական կուսակցությունների միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը խոստացել էր մաքրել այս աղբավայրը մինչև անցյալ տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն այդ ժամանակից ի վեր աղբավայրի բարձրությունն աճել է։
Հնդկաստանում այրվում է աշխարհի խոշորագույն աղբանոցներից մեկը
Կիրակի երեկոյան Դելիի Ղազիպուրի աղբավայրում զանգվածային հրդեհ է բռնկվել, և ջանքեր են գործադրվում հրդեհը մարելու համար։ Աղբավայրը համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը. 2019 թվականին Ղազիպուրում աղբավայրի բարձրությունը 65 մետր էր։
Ինչպես գրում է The Hindustan Times-ը, Ղազիպուրի աղբավայրում հրդեհը բռնկվել է կիրակի երեկոյան ժամը 18-ի սահմաններում, և ինտենսիվ հրդեհի պատճառով դեպքի վայր են մեկնել տասնյակ հրշեջ մեքենաներ:
Դելիի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նարեշ Կումարը ANI-ին ասել է, որ աղբավայրում բռնկված հրդեհը առաջացել է աղբավայրում առաջացած գազի պատճառով:
Հրդեհը քաղաքական կուսակցությունների միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը խոստացել էր մաքրել այս աղբավայրը մինչև անցյալ տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն այդ ժամանակից ի վեր աղբավայրի բարձրությունն աճել է։
Աղբյուրը՝ tert.am