Լրահոս

22.04.2024 20:54


Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ

Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ

Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:

«Լուրերի» թղթակիցը Կառավարությունից փոխանցում է, որ հանդիպումը փակ է, լրատվամիջոցների ներկայությունը չի թույլատրվում:

Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում:

Այս խորագրի վերջին նյութերը