Աշխարհ

25.04.2024 18:18


Հնագետները հայտնաբերել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ալկոհոլի պահոցը

Հնագետները հայտնաբերել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ալկոհոլի պահոցը

Ամերիկացի հնագետները Վիրջինիայում ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի Մաունթ Վերնոն առանձնատան վերակառուցման ժամանակ ալկոհոլի պահոց են հայտնաբերել։ Բացահայտման մասին հայտարարվել է Mount Vernon (MV) նախագծի պաշտոնական կայքում։

Աղյուսե հատակն ապամոնտաժելիս փորձագետները հանդիպել են կնքված շշերի։ Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ անոթները թաղվել են 1758-1776 թվականներին և անձեռնմխելի են մնացել մոտ 250 տարի։

Հայտնաբերված սպիրտը կոնյակի թուրմ է՝ պատրաստված ամբողջական բալից։ Ըստ հնագետների՝ և՛ Ջորջ Վաշինգտոնը, և՛ նրա կինը՝ Մարթան, cherry bounce կոչվող ըմպելիքի երկրպագուներ էին, որը պատրաստվում էր կոնյակից, համեմունքներից, շաքարավազից և բալի հյութից։ Այն սովորաբար շշալցվում էր ավելի մեծ տարաներով, ուստի թաքնված շշերը կարող էին նախատեսված լինել այլ նպատակի համար։

Գիտնականներն ընդգծել են, որ այս թուրմի համար բալը հավաքել է ոչ թե ինքը՝ ԱՄՆ ապագա առաջին նախագահը, այլ մի քանի հարյուր ստրուկներ, որոնց նա ունեցել է Մաունթ Վերնոն նստավայրում բնակվելու տարիներին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը