Տնտեսական

25.04.2024 11:42


730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը

730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը

Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ջրային պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ հանդերձանքի, այլ մեքենաների և սարքավորումների, շարժական տնակների ձեռքբերման, կապիտալ շինարարության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման, Սյունիքի մարզում Գորիսի ՈԲ շինության կապիտալ վերանորոգման, հեղինակային և տեխնիկական հսկողության ձեռքբերման հանգամանքով»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Որոշմամբ ընդհանուր առմամբ ՆԳՆ-ին կհատկացվի 730 մլն դրամ։ Ուշագրավ է, որ որոշումն ունի նաև գաղտնի կետ։

Այս խորագրի վերջին նյութերը