Տնտեսական

25.04.2024 16:15


Հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ. ՊԵԿ

Հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը