Աշխարհ

25.04.2024 16:26


Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով

Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով

Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքն Ուրախների և հնարամիտների ակումբում (КВН) թոքերում հայտնաբերված անվիրահատելի ուռուցքի պատճառով. ուռուցքն ախտորոշվել էր 2022 թվականին։

Այս ընթացքում 82-ամյա հաղորդավարի վիճակը հսկում էին բժիշկները, նա բուժում է անցնում։ Բայց հիմա առողջական խնդիրներն ավելի շատ են, հայտնում է muz-tv.ru-ն։

Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։

Նշվում է, որ Մասլյակովը 58 տարի վարել է հումորային շոուն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը