Աշխարհ

25.04.2024 19:54


Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով

Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող կտավը Վիեննայում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 30 միլիոն եվրոյով, գրում է Guardian-ը։

Անավարտ կտավը, որը վերնագրված է «Ֆրաուլեյն Լիզերի դիմանկարը», նկարիչը նկարել է 1917 թվականի գարնանը՝ մահից մեկ տարի առաջ։

Մինչ Վիեննայի im Kinsky աճուրդի տան՝ հունվարին արված հայտարությունը, նկարը հայտնի էր միայն սեւ ու սպիտակ լուսանկարից:

Արվեստի ստեղծագործության հանկարծակի հայտնվելը՝ զուգորդված ինտրիգային նախապատմության հետ, մեծ ոգեւորություն է առաջացրել նկարի շուրջ:

Աճուրդից առաջ, մոտավորապես, 15 000 այցելու, օգտվելով հնարավորությունից, դիտել են im Kinsky-ում ցուցադրված աշխատանքները:

Ենթադրվում է, որ դա Ադոլֆի կամ Յուստուս Լիզերի դուստրերից մեկի պատվիրված դիմանկարն է։ Արվեստի որոշ պատմաբաններ նույնականացրել են այն Ադոլֆ Լիզերի դստեր՝ Մարգարեթ Կոնստանս Լիզերի հետ:

Բնորդուհու ինքնությունը որոշիչ նշանակություն ունի. Կլիմտի մահից հետո՝ 1918 թվականին, նկարը հայտնվել է Լիզերների ընտանիքի ձեռքում, թեեւ դժվար է հաստատել, թե դինաստիայի որ ճյուղն իրավամբ կարող էր հավակնել նկարի սեփականության իրավունքին: Արվեստագետները դժվարացել են վերարտադրել նկարի ճանապարհորդությունը 1925-ից 1961 թվականներին: Աճուրդի տունը հայտարարել է, որ նկարի ճանապարհորդությունը նացիստական ​​ժամանակաշրջանում «անհասկանալի է»:

Ավստրիացի վերջին սեփականատերերի ինքնությունը չի բացահայտվում:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը