ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են՝ հաջակցություն Գազայի (լուսանկար)
Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
Կոլումբիայի համալսարանի ուսանողները, չնայած բուհի ղեկավարության ճնշումներին և ցույցի մասնակիցների ձերբակալություններին, հրաժարվել են դադարեցնել բողոքի ցույցերն ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների:
Նմանատիպ ցույցեր են կազմակերպել տարբեր քոլեջների և համալսարանների ուսանողներ։ Վերջին միջադեպերից մեկում ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի ուսանողները սկսել են բողոքի վրանային ճամբար ստեղծել:
X հարթակում տեղադրված տեսանյութում ոստիկանն ուսանողներին ասում է. «Դուք բոլորդ խախտում եք համալսարանի կանոնադրությունը: Այս վրանները պետք է անհապաղ ապամոնտաժվեն»։
Ցուցարարները վանկարկել են՝ «Ազա՛տ Պաղեստին»։
Հարևան Մասաչուսեթսում ոստիկանությունը բռնի կերպով ցրել է Բոստոնի Էմերսոն քոլեջի ուսանողների ճամբարը և ձերբակալել ավելի քան 100 մարդու: Ոստիկանությունը հայտնել է, որ վրանները հանվել են հինգշաբթի ժամը 1-ից հետո:
Հարվարդի համալսարանի, Թաֆթսի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները նմանատիպ վրանային ճամբարներ են ստեղծել:
Ատլանտայի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան ցրել է Էմորիի համալսարանի մասնաշենքի տարածքում գտնվող վրանային ճամբարը:
Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի հավաքվել էին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մոտ՝ կոչ անելով բուհերին հրաժարվել Իսրայելի հետ կապեր ունեցող ընկերություններում ներդրումներից և դադարեցնել կարգապահական մեղադրանքները պաղեստինցիներին աջակցող ուսանողների նկատմամբ: Բողոքի ակցիան կազմակերպել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի, Ջորջթաունի համալսարանի և նահանգի այլ ուսումնական հաստատությունների ուսանողները։
Անցյալ շաբաթ Կոլումբիայի համալսարանի Մանհեթենի մասնաշենքում լարվածությունը սրվել է, երբ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 պաղեստինամետ ցուցարարի: Համալսարանի պատասխանատուները որոշել են կիսամյակի մնացած հատվածն անցնել հիբրիդային ուսուցման ծրագրի։ Համալսարանը կրկին երկարաձգել է ուսանողների վրաններն ապամոնտաժելու վերջնաժամկետը, այս անգամ մինչև ուրբաթ վաղ առավոտ:
«Ես դատապարտում եմ հակասեմական ցույցերը: Ես նաև դատապարտում եմ նրանց, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում պաղեստինցիների հետ», - երկուշաբթի լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկուշաբթի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում ոստիկանությունը Յեյլի համալսարանում ձերբակալել է 48 ցուցարարի այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են լքել ճամբարը, որը ստեղծվել էր համալսարանի կենտրոնում գտնվող հրապարակում: Երկու օր անց Օսթինում Տեխասի համալսարանում հարյուրավոր ցուցարարներ բախվել են համալսարանի աշխատակիցների հետ, երբ նահանգի իրավապահ մարմինները ներխուժել են բողոքի ցույցերը ցրելու համար: Ձերբակալվել են գոտին չլքած տասնյակ ուսանողներ։
«Ձերբակալություններն այժմ տեղի են ունենում և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ամբոխը չի ցրվել: Այս ցուցարարները պետք է բանտում լինեն։ Հակասեմականությունը Տեխասում չի հանդուրժվի. ուսանողները, որոնք մասնակցում են Տեխաս նահանգի ցանկացած քոլեջում կամ համալսարանում հակասեմական ցույցերին, պետք է հեռացվեն», - գրել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը X հարթակում:

Աղբյուրը՝ tert.am