Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Ապրիլի 27-ին, ժամը 01:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 21-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։