Լրահոս

27.04.2024 14:05


Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի

Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 66-ամյա Ռ. Ս.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է 4-րդ հարկի իր բնակարանից։

Այս խորագրի վերջին նյութերը