Դա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել
Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի հայտնի գլուխգործոցի՝ Մոնա Լիզայի կամ Ջոկոնդայի համար նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ հատկացնել։
Նման քայլը թույլ կտա այցելուներին, որոնցից շատերը Լուվր են գալիս միայն խորհրդանշական նկարի համար, ավելի տպավորիչ փորձ ձեռք բերելու, France Inter-ին տված հարցազրույցում ասել է Լուվրի նախագահ Լորանս դե Կարսը։
«Այսօր ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի լավ լուծում գտնել»,-ասել է Լուվրի նախագահը` հավելելով, որ փարիզյան հայտնի թանգարանը կապի մեջ է մշակույթի նախարարության հետ՝ հնարավոր լուծումների շուրջ։
Ներկայումս Մոնա Լիզան պաշտպանված է դիմացկուն ապակով և գտնվում է Լուվրի ամենամեծ՝ 711-րդ սենյակում, սակայն Դա Վինչիի գլուխգործոցը միակը չէ այնտեղ։
Այստեղ ցուցադրված են 16-րդ դարի վենետիկյան վարպետների գործերը, իսկ դահլիճի մյուս ծայրում կախված է Լուվրի ամենամեծ կտավը՝ Պաոլո Վերոնեզեի «Հարսանիք Կանում»։

Աղբյուրը՝ news.am