Աշխարհ

28.04.2024 12:54


Թուրքիայում ոստիկանը ծառայողական զենքով սպանել է բաժանմունքի պետին և տեսուչին. կա 8 վիրավոր

Թուրքիայում ոստիկանը ծառայողական զենքով սպանել է բաժանմունքի պետին և տեսուչին. կա 8 վիրավոր

Թուրքիայի Ադիյաման քաղաքի ոստիկանական բաժանմունքում ոստիկանը կրակ է բացել՝ սպանելով երկու ոստիկանի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիկայան։

Halk TV-ի տվյալներով՝ վիրավորվել է իրավապահ մարմինների ութ աշխատակից։ Հրաձգությունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:15-ին:

Ոստիկանության հերթապահ ծառայողը անձնական զենքից կրակել է տեղամասի պետի և հանրային անվտանգության վարչության խմբերի տեսուչի ուղղությամբ։ Նրանք ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանց փրկել չի հաջողվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը