Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում
Հայաստանի տնտեսությունը վերածվել է մեծ զավեշտի։ Չեղած տեղից բարձր աճեր են գրանցվում:
Տպավորություն է, թե տնտեսությունը զարգացման աներևակայելի արագություն է վերցրել։
Աճեր են գրանցվում, որոնք ներքին տնտեսության տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Տնտեսության արտադրական հատվածը հազիվ շնչում է, իսկ արտահանումը մեծ տեմպերով ավելանում է։
Տարեսկզբին արտահանման 2,6 անգամ աճ է գրանցվել։ Այն էլ՝ անցած տարվա գրեթե կրկնակի աճից հետո։
Արտահանելի արտադրության մեջ տեղաշարժ չկա, շատ ճյուղերում արտադրության ծավալները կրճատվել են, այնինչ՝ արտահանումը ռեկորդային տեմպերով ավելացել է։ Գրեթե 2,6 մլրդ դոլարի արտահանում է արվել։
Չենք արտադրում, բայց արտահանում ենք։
Արտահանում ենք ուրիշների արտադրանքը ու գրում մեր տնտեսության վրա։
Իշխանություններն էլ առիթը բաց չեն թողնում այս աճերը վերագրելու իրենց։
Ասում են՝ խոստացածից մի բան էլ ավել աճեր ենք գրանցել։ Միջին տարեկան 7 տոկոսի փոխարեն՝ 8-9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։
Չեն ասում, որ այդ աճերը կապ չունեն ո՛չ կառավարության, և ո՛չ էլ մեր տնտեսության հետ։
Դա փայլուն երևում է արտահանման ցուցանիշներում, որոնք կարճ ժամանակում անգամներով ավելացել են։
Ավելացել են գերազանցապես թանկարժեք մետաղների ու քարերի հաշվին։
Արտահանման 70 տոկոսը բաժին է ընկել միայն այս ապրանքներին։
Արտահանվել է 2 մլրդ 569 մլն դոլարի ապրանք, որից թանկարժեք մետաղներն ու քարերը կամ ոսկին ու ադամանդը 1 մլրդ 805 միլիոնի են հասնում։
Մնացած բոլոր ապրանքների, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանումը միասին կազմել է ընդամենը 764 մլն դոլար. 2,4 անգամ ավելի քիչ, քան միայն թանկարժեք մետաղներինը և քարերինը։
Առանց թանկարժեք մետաղների ու քարերի, տնտեսության մյուս բոլոր ոլորտների հաշվին իրականացված արտահանման ծավալները կրճատվել են։ Ավելի քիչ է արտահանվել, քան արտահանվել էր նախորդ տարի։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ապրանքների արտահանումը կազմել էր 804 մլն դոլար։ Այս տարի՝ 764 միլիոն՝ 40 միլիոնով քիչ։
Սա գրեթե 5 տոկոսանոց անկում է, որը գրանցվել է ներքին արտադրության բազմաթիվ արտահանելի հատվածներում արտահանման ծավալների կրճատման հետևանքով։
Նվազել է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը։ Անկումը կազմել է 9,3 տոկոս։
Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը կրճատվել է ավելի քան 40 տոկոսով, կենդանական և բուսական ծագման յուղերինը՝ ավելի քան 15 տոկոսով։
Քիմիայի և դրա հետ կապված ճյուղերի արտադրանքի արտահանումը նախորդ տարվանից պակաս է եղել գրեթե 41 տոկոսով, պլաստմասսե իրերինը՝ շուրջ 32 տոկոսով, փայտյա իրերինը՝ ավելի քան 41 տոկոսով, թղթյա իրերինը՝ գրեթե 59 տոկոսով, ոչ թանկարժեք մետաղներինը՝ 54 տոկոսով։
Սրանք այն ապրանքներն են, որոնք արտադրվում են ներքին տնտեսության մեջ ու արտահանվում են։ Դրանք ահա այսպիսի տեմպերով կրճատվել են։
Փոխարենը՝ թանկարժեք մետաղների ու քարերի արտահանումն է ռեկորդային տեմպով ավելացել։
Ընդհանուր առմամբ արտահանումը Հայաստանից ավելացել է 1 մլրդ 562 մլն դոլարով, միայն թանկարժեք քարերինն ու մետաղներինը՝ 1 մլրդ 602 միլիոնով։ Ավելի շատ, քան ամբողջ արտահանումն է ավելացել։
Նախորդ տարի թանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը կազմել էր 203 մլն դոլար, այս տարի հասել է 1 մլրդ 805 միլիոնի։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ այս խմբի ապրանքներին բաժին էր ընկնում արտահանման ընդամենը 20 տոկոսը, այս տարի անցնում է 70 տոկոսից։ Հունվարին՝ 62 տոկոս էր։
Մեկ ամսում ևս 8 տոկոսային կետով ավելացել է՝ էլ ավելի խորացնելով արտահանման բևեռացվածությունն ու կախվածությունն ադամանդից ու ոսկուց։
Ավելացել է հատկապես ոսկու արտահանումը։
Հայաստանից ռեկորդային քանակությամբ ոսկի է դուրս եկել։ Այնքան ոսկի, որ տարիների, նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում չի արտադրվում։
Երկում ամսում՝ 20 տոննա. ավելի կոնկրետ՝ 20 տոննա 362 կիլոգրամ ոսկի է դուրս եկել։
Արտահանվել է 1 մլրդ 322 մլն դոլարի անմշակ կամ կիսամշակ ոսկի, ոսկու փոշի։
Նախորդ տարի արտահանվել էր ընդամենը 115 միլիոնի։
Այս տարի արտահանված անմշակ ոսկու քանակը 10 անգամ ավելացել է։
Ավելացել է նաև ոսկյա իրերի արտահանումը։ Դա այն է, ինչ ներկայացվում է ոսկերչական արտադրության աճերի տեսքով։ Թեև այն իրականում ձևական է կապված տեղական արտադրանքի հետ։ Պարզապես ներմուծված պատրաստի արտադրանքի վերաարտահանում է տեղի ունենում՝ հայկականի անվան տակ։ Սրանով է պայմանավորված ոսկերչական իրերի արտադրության աճը։
Տարեսկզբին 270 միլիոնի ոսկյա իրեր են արտահանվել Հայաստանից։ Անցած տարի եղել էր ընդամենը 59 միլիոնի՝ 4,5 անգամով ավելի քիչ։
Ոսկու՝ լինի անմշակ թե մշակված, հաշվին է տեղի ունեցել արտահանման 2,6 անգամ աճը։ Արտահանվող բազմաթիվ տեղական ապրանքների ծավալները կրճատվել են։ Դրանք արտաքին շուկաներում կորցրել են իրացման հնարավորություններն ու աստիճանաբար դուրս են մղվում։
Արտահանումը լցվում է այնպիսի ապրանքներով, որոնք տեղական արտադրության հետ բացարձակ կապ չունեն։ Փոխարենը՝ կապ ունեն իշխանությանը սերտաճած հին ու նոր օլիգարխների հետ, ովքեր օգտվելով իշխանական հնարավորություններից՝ մեծ փողեր են աշխատում։
Ահա թե ինչու են շահագրգռված Թուրքիայի հետ սահմանների բացմամբ։ Դա ևս մեկ հնարավորություն է՝ առևտրի հաշվին փող աշխատելու համար:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am