Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով
Հնագետները Ֆրանսիայի հարավում հայտնաբերել են հին հռոմեական հսկայական գերեզմանոց, որը պարունակում է 1430 գերեզման և թաղման խնջույքների վկայություններ, որոնք տեղի են ունեցել ի պատիվ ընտանիքի մահացած անդամների, հայտնում է Live Science-ը։
Ռոբինե նեկրոպոլիս գերեզմանոցի պեղումները սկսվել են 2017 թվականին՝ Նարբոնա քաղաքում շինարարական աշխատանքների սկսվելուց առաջ։ Հաղորդվում է, որ գերեզմանոցը «բավականին լավ է պահպանվել», քանի որ Օդ գետի վարարումից հետո հայտնվել է 3 մետր տիղմի տակ:
Գերեզմաններն ու արտեֆակտները թվագրվում են մ.թ.ա. առաջին դարի վերջից մինչև մ.թ. երրորդ դարի վերջն ընկած ժամանակահատվածով և ներառում են ավելի քան 100 դամբարան, որոնք երեխաների աճյունների մնացորդներ են պարունակում: Հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ թաղման եղանակը տարբեր է եղել՝ կախված հանգուցյալի տարիքից. երեխաներին թաղում էին, իսկ մեծահասակների մեծ մասին դիակիզում էին:
Ինչպես նշել են հնագետները, մեծահասակներին, որոնք թաղվել են առանց դիակիզման, տեղադրել են փայտե դագաղների մեջ, իսկ երեխաներին՝ ավելի պարզունակ տուփերում կամ կափարիչով ծածկված փոսերում:
Գերեզմաններից մի քանիսում հայտնաբերել են ուտելիքի ածխացած կտորներ, այդ թվում՝ խուրմա, թուզ, ձավարեղեն և հաց։ Հնագետները ենթադրում են, որ դրանք մահացած հարազատների հիշատակին նվիրված հուղարկավորման խնջույքների մնացորդներն են:
Այս միջոցառումները հավանաբար եղել են «Պարենտալիա» անունը կրող հռոմեական իննօրյա փառատոնի մի մասը, որը ընտանիքները նշում էին ամեն տարվա փետրվարին: Փառատոնն ավարտվում էր փետրվարի 21-ին «Ֆերալիա» կոչվող միջոցառմամբ, երբ ընտանիքները հավաքվում էին գերեզմանոցում՝ հանգուցյալների համար բերած ուտելիքով, գինով և այլ նվիրաբերություններով:

Աղբյուրը՝ news.am