Աշխարհ

29.04.2024 19:25


Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով

Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով

Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։

Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:

Նմանատիպ մեկ այլ շփոթության ականատես է եղել BBC հեռուստաալիքը։

Միջադեպը, որին ականատես է եղել BBC-ին, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Պատրիսիան դստեր հետ Չիկագոյից Մարքեթ (Միչիգան) էր թռչում. չվերթի ուղորների թվում է եղել նաև հեռուստաալիքի լրագրողը:

Երկարակյաց կինն ասել է, որ կցանկանար, որ վերացվեր այդ անսարքությունը, քանի որ դա նախկինում էլ իր համար որոշակի խնդիրներ է առաջացրել:

Օրինակ, մի անգամ օդանավակայանի աշխատակիցները տերմինալի տրանսպորտում նրա համար տեղ չէին հատկացրել, քանի որ մտածել էին, որ մանկանը գրկած կտեղափոխեն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը