Աշխարհ

29.04.2024 10:07


Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը

Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տխրահռչակ անցյալով առանձնատունը քանդման սպառնալիքի տակ է, գրում է New York Post-ը։

Օքլենդում գտնվող անշարժ գույքը, որը ժամանակին պատկանել է «Ալ-Քաիդայի» համահիմնադիր և ահաբեկիչների ոգեշնչող Ուսամա բեն Լադենի եղբորը՝ Խալիլ բեն Լադենին, ներկայումս քանդվում է:

Ինչպես տեղեկացնում է NBC-ի WESH մասնաճյուղը, հարուստ պատմություն ունեցող կալվածքը Խալիլը գնել է 1980-ականներին։

Սակայն Խալիլի ընտանիքը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո լքել է ամռանձնատունը՝ գույքը ճակատագրի քմահաճույքին թողնելով:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, առանձնատունը նոր սեփականատեր է գտել վերջերս, երբ 2021 թվականին այն ինչ-որ ընկերություն է ձեռք բերել:

Այդ ընկերությունը, ժամանակ չկորցնելով, հունվարին սեփականության «բարելավումներ» սկսելու մասին ծանուցում է ներկայացրել, ինչը դարձել է տխրահռչակ առանձնատան ավարտի սկզբի ազդարարումը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը