Լրահոս

01.05.2024 12:18


Խոշոր վթար-վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել, 4 վիրավոր կա

Խոշոր վթար-վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել, 4 վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք, և առաջ ընթանալով բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Հերացու» անվան թիվ 1 համալսարական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ բացի վթարից, տեղի է ունեցել նաև վրաերթ, որը պարզվում է:

Այս խորագրի վերջին նյութերը