Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» բեռնատարում
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Հրդեհի հետևանքով այրվել է մեքենայի խցիկը, առջևի 2 անվադողերը՝ ամբողջությամբ, կցորդիչի փայտյա կառուցատարրերը և 3 անվադողերը՝ մասամբ։ Բացի այդ, հալվել է վառելիքի ալյումինե բաքը: