Աշխարհ

01.05.2024 15:23


Անկարան պատուհասել են ջրհեղեղները (տեսանյութ)

Անկարան պատուհասել են ջրհեղեղները (տեսանյութ)

Նախօրեին Անկարան պատուհասել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները. որոշ թաղամասերում իրավիճակը կրիտիկական էր՝ ջուրը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և պողոտաներ, մեքենաները արգելափակվել են հեղեղված ճանապարհներին, իսկ տների առաջին հարկերն ու գրասենյակներն անցել են ջրի տակ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, հայտնում է TRT-ն։

Ուժեղ անձրևը ստիպել է մարդկանց ապաստան փնտրել կանգառներում և մետրոյում։ Ջրով է լցվել նաև մետրոյի «Բեշևլեր» կայարանը, իսկ ուղևորները որոշ ժամանակ արգելափակված են մնացել կայարանում։ Ստորգետնյա անցումներն ամբողջությամբ հեղեղվել են, իսկ ոստիկաններն անվտանգության նկատառումներով փակել են մուտքերն ու ելքերը։ Ճանապարհներին արգելափակված մեքենաների մի մասը տարհանել են քարշակներով։

Արտակարգ ծառայությունները մոտ 1300 հաղորդում են ստացել ջրհեղեղի մասին:

«Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան»,-ասել է Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Այս խորագրի վերջին նյութերը