Լրահոս

04.05.2024 11:49


Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանում

Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանում

Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարել է ամսական օգնություն տրամադրել նրանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին հենց բնակիչները։

Նրանք 2024-ի սկզբից այլևս չեն ստանում ամսական 68 հազար դրամը։ Ընդ որում` որոշ ընտանիքներ, սպասելով նոր տներին, վարձով են ապրում, ոմանք բնակարան են վարձակալել Գորիսում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունից Sputnik Արմենիային հաստատեցին, որ վճարումների ծրագիրը հաշվարկվել էր մինչև 2023 թվականի ավարտը։

Նշենք, որ երբ իշխանությունը հերթական անգամ տապալեց նոր թաղամասի կառուցման ժամկետները (թաղամասը պետք է պատրաստ լիներ դեռևս 2021 թվականին), 2023 թվականի հոկտեմբերին որոշեց վճարումների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի ավարտը։

«Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ»,-նշված էր կառավարության որոշման մեջ։

Новый квартал в селе Шурнух, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024

2024 թվականի ապրիլի սկզբին Sputnik Արմենիան գրել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։

Новый квартал в селе Шурнух, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024

Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել են, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։

Այս խորագրի վերջին նյութերը