Կարծիք

05.05.2024 10:14


Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում

Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում

Վարուժան Գեղամյանն իր էջում գրում է․

Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ սրբազանի առաջնորդած ազատագրական երթը:

Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը: Հասկանալի է, թե ինչու:

Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը:

Տպավորություն է, որ պարզապես վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մեկին մեկ նույն քարոզն է, նույն ատելությունն ու սուտը հայերի դեմ:

Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են:

Այս խորագրի վերջին նյութերը