Աշխարհ

05.05.2024 11:36


Թել Ավիվում բողոքի ցույցի մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել

Թել Ավիվում բողոքի ցույցի մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել

Ցուցարարները հավաքվում են Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում՝ բողոքելու Իսրայելի կառավարության դեմ և կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել ու ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի պատանդներին, գրում է Times of Israel-ը։

Բողոքի ակցիան կազմակերպել է «Փոփոխություն սերունդ» շարժումը, որը հիմնադրվել է հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո և պահանջում է ազատ արձակել պատանդներին և փոխել Իսրայելի ղեկավարությունը։

Ոստիկանությունը փակել է Բեգին և Կապլան փողոցների մի մասը՝ ցույցը զսպելու համար, ինչպես նաև մոտակա ելքերը դեպի Այալոն մայրուղի, որպեսզի թույլ չտա ցուցարարներին արգելափակել երթևեկությունը, ինչպես նրանք հաճախ են անում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը