Կարծիք

07.05.2024 11:09


Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թշնամու շահերը սպասարկող, օտարամոլ, պիղծ և ավտորիտար ռեժիմի սպասարկու ՔՊ-ին

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թշնամու շահերը սպասարկող, օտարամոլ, պիղծ և ավտորիտար ռեժիմի սպասարկու ՔՊ-ին

Յուրաքանչյուր քաղաքական ուժ իշխանության գալու օրվանից սկսում է գոյատևել ժողովրդի կողմից իրեն իսկ տրված վստահության քվեով:

Հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ ՔՊ-ն ունի ժողովրդի շուրջ 1%-ի աջակցությունը, ինչպես նաև 1% էլ կազում են հենց իրենք` թրքասերների և ադրբեջանամոլների ՔՊ+ականները:

Ստացվում է, որ 2% ձայն ունեցող քաղաքական ուժը չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կարծիքը, թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններում:

Այսպիսով, ՀՀ` ՊՆ, ՆԳՆ, ԱԱԾ, ԳԴ և ՀՔԾ ծառայողնե'ր, մենք շատ լավ գիտենք, որ դուք նույնպես ատում եք այս թշնամի իշխանություններին, քանի որ, հենց նրանք են մխսել մեր հաղթանակները, ձեր պատիվն ու արժանապատվությունը, և մինչ օրս փորձում են ձեզ ու ձեր հնարավորությունները օգտագործելով մնալ իշխանության:

Ուրեմն, ելնելով այս ամենից` առաջիկա օրերին կլինեք հավասարակշռված, անսասան ու խիզախ: Տեր կկանգնեք ՀՀ Սահմանադրությանը ու անկախության Հռչակագրին, քանի որ, ի պաշտոնե դուք եք ՀՀ անվտանգության երաշխավորը, դուք եք մեր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանը:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թշնամու շահերը սպասարկող, օտարամոլ, պիղծ և ավտորիտար ռեժիմի սպասարկու ՔՊ-ին:

07-05-2024

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը