Աշխարհ

07.05.2024 18:35


Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայություն։

«2024 թվականի մայիսի 7-ին պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական ​​սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝ Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։

«Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահի ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են դեպի Տաջիկստանի տարածք»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ ոտքից վիրավորվել է Տաջիկստանի քաղաքացիներից մեկը։

«Սակայն ի՞նչ հանգամանքներում, ե՞րբ և որտե՞ղ է ստացվել վնասվածքը, անհայտ է, քանի որ Տաջիկստանի իրավապահները տրամադրել են միայն լուսանկար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ առաջիկայում տեղի կունենա կողմերի սահմանային ներկայացուցիչների հանդիպումը։

«Ներկայումս իրավիճակը ղրղզ-տաջիկական հատվածում գնահատվում է կայուն»,-նշել են սահմանապահ ծառայությունում։

Այս խորագրի վերջին նյութերը