10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է
Այսօր՝ մայիսի 8-ին, կառավարության նիստի օրակարգում է ՀՀ պետական պարտքը ևս 10 միլիոն եվրոյով ավելացնելու հարցը։
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագրի ստորագրումը՝ 10 մլն եվրո արժողությամբ:
Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաև 2 մլն եվրո դրամաշնորհ:

Աղբյուրը՝ yerevan.today